Բաժիններ՝

Քեմերոն Դիազն ավարտել է կարիերան կինոյում. Metro

Հոլիվուդյան դերասանուհի Քեմերոն Դիազը մտադիր է ավարտել իր կարիերան կինեմատոգրաֆում: Այդ մասին գրել է Metro-ն: Ինչպես նշում է հրատարակությունը, դերասանուհու որոշման մասին հայտնել է նրա ընկերուհին՝ Սելմա Բլերը:

Նա պատմել է, որ լանչի ժամանակ աղջիկները քննարկել են «Լավիկը» ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել է Դիազը: Հենց այդ ժամանակ էլ նա խոստովանել է, որ չի պլանավորում նկարահանվել կինոյում եւ ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր ամուսնու՝ Good Charlotte խմբի մասնակից Բենջի Մեդդենի հետ:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել Դիազի հղիության մասին: Ինչպես հայտնել են դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրները, «ամենից շատ նա ցանկանում է մայրանալ, եւ երեխա ունենալը նրան իրապես երջանիկ կդարձներ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս