
«Լիվերպուլը» Սալահի համար կխնդրի «Ռեալից» 160 մլն եվրո

Եթե նույնիսկ «կարմիրները» բաժանվեն իրենց կիսապաշտպան Մոհամեդ Սալահից, ապա միայն՝ նման գումարի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում եգիպտացին իր գերազանց խաղով իր վրա է կենտրոնացրել Մադրիդի «Ռեալի» ուշադրությունը, որը Սալահին դարձրել է իր ամառային գլխավոր տրանսֆերային նպատակը:
Ինչպես հաղորդում է El Confidencial-ը, «Լիվերպուլը» մտադիր չէ բաժանվել Մոհամեդից, դրա համար պատրաստ է վաճառել նրան «Արքայական ակումբին» ոչ պակաս, քան 160 մլն եվրոյով: Ըստ պարբերականի տեղեկության՝ տրանսֆերի վերջնական գինը կարող է հասնել մինչև 180 մլն եվրոյի: Ընթացիկ մրցաշրջանում Սալահն ԱՊԼ-ի 29 խաղերում դարձել է 24 գոլի հեղինակ: Ավելի վաղ Մոհամեդը հայտարարել էր, որ մի օր կցանկանար տեղափոխվել «Ռեալ», բայց ոչ հիմա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը