Բաժիններ՝

Մայքլ Կերիկը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո կարիերայի ավարտի մասին

Ֆուտբոլիստը կմնա ակումբում և կանցնի մարզչական աշխատանքի: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կերիկը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

36-ամյա Կերիկը «Տոտենհեմից» տեղափոխվելու պահից անցկացրել է 463 խաղ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և 34 խաղ՝ Անգլիայի հավաքականի կազմում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ասել է, որ Կերիկն ընդունել է ակումբի առաջարկը մրցաշրջանի ավարտից հետո առաջին թիմում մարզչական աշխատանքի անցնելու վերաբերյալ:

Կերիկը հանդես է եկել «Վեսթ Հեմի», «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմերում: Նա «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2006 թվականին, 26.5 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031