
Զոմբի-մարդու բրոնզե արձանը կկանգնեցնեն Լոնդոնի Գիտության թանգարանի մուտքի առջև. Guardian

Կանադացի մոդել Ռիք Ջենեսթի, որն ավելի հայտնի է որպես զոմբի-մարդ, 3,5-մետրանոց բրոնզե արձանը պլանավորում են կանգնեցնել Լոնդոնի Գիտության թանգարանի մուտքի մոտ: Այս մասին հայտնել է բրիտանական The Guardian թերթը:
32-ամյա կանադացին որոշակի շրջաններում հռչակվել է այն բանով, որ իր մարմնի գրեթե յուրաքանչյուր սանտիմետրը ծածկել է դաջվածքներով: Ընդ որում այդ դաջվածքներից շատերը պատկերում են անատոմիա եւ իր իսկ Ջենեսթի տարբեր ներքին օրգանները: Այս կերպ նրան հաջողվել է ստեղծել կենդանի կմախքի յուրատեսակ կերպար, որն առանձնահատուկ ժողովրդականություն է վայելում ամբողջ աշխարհի ոչ ֆորմալ երիտասարդության շրջանում:
Ինչպես նշում է թանգարանի ղեկավար Իան Բլեթչֆորդը, զոմբի-մարդու արձանը կկանգնեցվի նոր պատկերասրահի բացման առթիվ, որտեղ կներկայացվեն ավելի քան 2,5 հազար բժշկական արտեֆակտներ, որոնցից մի քանիսի տարիքը հասնում է 500-ի: Բլեթչֆորդի խոսքով՝ «դա կլինի բժշկության պատմության մեծագույն թանգարանն աշխարհում», իսկ կանադացի մոդելի կերպարը գերազանց կներգրվի դրանում:
Նոր թանգարանի բացումը պլանավորվում է 2019 թվականի աշնանը: Հրատարակության տվյալներով՝ արձանը կստեղծի բրիտանացի հայտնի նկարիչ եւ քանդակագործ Մարկ Քուինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: