Բրիտանիայում շների ցուցահանդեսը քաոսի է վերածվել բողոքի ակցիայի պատճառով
Բիրմինհամում Crufts շների ցուցահանդեսը քաոսով է ավարտվել այն բանից հետո, երբ ուղիղ եթերում ցուցադրվող պարգեւատրման արարողության ժամանակ մրցասպարեզ են վազել անհայտ անձինք: Միջադեպի տեսահոլովակը Twitter-ում հրապարակել է Ռայան Լավ օգտատերը։
«Դրամա Crufts-ում. անվտանգության ծառայությունն ստիպված էր ներխուժողին վանասազերծել այն բանից հետո, երբ ընտրվեց հաղթողը «Շոուի լավագույնը» կատեգորիայում: Տեսեք, թե ինչ արագ է պահապանը բռնում «ռազմավարը»,- գրում է նա: Տեսահոլովակում երեւում է, թե ինչպես է շնով կինը դուրս գալիս պարգեւատրման արարողություն: Այնուհետեւ նրա կողքով վազում են անհայտ անձը եւ պահապանները: Այդ պահին նա ինքնաբերաբար գրկում է սանին եւ հեռանում անվտանգ տեղ:
Ինչեպս հայտնել է The Independent-ը, դա բողոքի ակցիա էր, որի պատասխանատվությունն ստանձնել է «Մարդիկ հանուն կենդանիների հետ բարոյական վարվեցողության» (PETA) կազմակերպությունը: Հանդիսասրահից նկարահանված եւ YouTube-ի PETA UK օգտահաշվում հրապարակված տեսահոլովակում երեւում է, որ բողոքավորները եղել են երկուսը՝ տղամարդ եւ կին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
#Crufts drama when security had to tackle an invader after Best in Show was presented. Look how fast security grabbed the trophy pic.twitter.com/uKPXB61CDh
— Ryan Love (@RyanJL) March 11, 2018