Արևելյան Գութայից հաջողվել է տարհանել երկու հարյուր խաղաղ քաղաքացիների
Սիրիայի Արեւելյան Գութայում Մադյարա բնակավայից մարտի 12-ին հաջողվել է տարհանել են երկու հարյուր խաղաղ քաղաքացիների: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապաշտպան եւ հասարակական գործիչ Ամար Ջամալը:
«Այսօր հաջողվեց Մադյարիից դուրս բերել մի քանի ընտանիքների, ընդամենը 200 մարդու»,- ասել է Ջամալը: Նա նշել է, որ խոսքը վերաբերում է տարեց մարդկանց, կանանց ու երեխաներին: Նա պատմել է, որ Քաֆր-Բաթնա փոքր քաղաքի հազարավոր բնակիչներ են մասնակցել Արեւելյան Գութայում զինյալների դեմ անցկացված հանրահավաքին: «Այսօր Քաֆր-Բաթնայում կայացել է ամենազանգվածային հանրահավաքը զինյալների դեմ:
Փողոց էդուրս եկել մինչեւ 10 հազար մարդ՝ իրենց բնակավայրից հեռանալու զինյալներին ուղղված պահանջով»,- ասել է իրավապաշտպանը: Ջամալի խոսքով՝ քաղաքացիները կարգախոսներ էին վանկարկում ի պաշտպանություն բանակի եւ կառավարության եւ զինյալներից պահանջում էին կամ հեռանալ, կամ խաղաղ բնակչության համար անարգել անցում ապահովել դեպի հումանիտար միջանք: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Արեւելյան Գութայում կանոնավոր կերպով հանրահավաքներ են անցկացվում զինյալների դեմ:
Մի շարք բնակավայրերի բնակիչներ կենտրոնական հրապարակներում բարձրացրել են Սիրիայի պետական դրոշներն ու զինյալներից պահանջել են հեռանալ Գութայից եւ հումանիտար միջանցքներից օգտվելու հնարավորություն ընձեռել: Արեւելյան Գութայում գործող զինված ավազակային կազմավորումներն ամեն օր Դամասկոսը գնդակոծում են հրթիռներով ու ականանետներով: Կրակային խոցման գոտում են գտնվում ինչպես քաղաքի ծայրամասերը, այնպես էլ կենտրոնական շրջանները: