
ՊՍԺ-ն ամռանը կարող է վաճառել մի քանի աստղերի, ներառյալ՝ Կավանիին, Վերատիին և դի Մարիային

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից դուրս մնալու կապակցությամբ ՊՍԺ-ն ամռանը պլանավորում է կատարել մեծ փոփոխություններ թիմի կազմում:
Ըստ պարբերականի տեղեկության՝ ակումբի ղեկավարությունը հիմա կասկածներ ունի՝ կապված մի շարք ֆուտբոլիստների պոտենցիալի և ընդունակությունների հետ՝ բացառությամբ հարձակվող Նեյմարի և Կիլիան Մբապեի: Ընդ որում, ՊՍԺ-ն կարող է հրաժեշտ տալ պաշտպաններ Դանի Ալվեսին, Լևեն Կուրվազային, Բերչիչին, կիսապաշտպաններ Ադրիան Ռաբիոյին, Մարկո Վերատիին, Խավիեր Պաստորեին, Անխել դի Մարիային և հարձակվող Էդինսոն Կավանիին:
Ավելի վաղ ֆրանսիական մամուլը հաղորդել էր նաև, որ ՊՍԺ-ից կհեռացվի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը