Բաժիններ՝

««Արսենալը» սարսափելի շաբաթից հետո կարևոր հաղթանակ տարավ». Արսեն Վենգեր

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):

«Մենք սարսափելի շաբաթից հետո կարևոր հաղթանակ տարանք: Մեզ համար կարևոր էր հաղթելը, բայց դա չի նշանակում, որ մենք առաջ գնացինք: Մենք պետք է դեռ տանը հաղթենք: Ես շատ գոհ եմ խաղացողների տրամադրվածությունից: Մենք չէինք կարող մեծ ռիսկի դիմել, քանի որ այն դրության մեջ չենք գտնվում: Բայց չէինք կարող ընդհանրապես խուսափել ռիսկից: Հակառակ դեպքում, մենք կկորցնեինք մեր շարժունակությունը:

Երբ պարտվում ես գավաթի եզրափակչում, դժվար է մարսել դա մի քանի օրում: Երբ դու նոկդաունի մեջ ես, ինչպես բռնցքամարտիկը, դու արձագանքելու ժամանակ չես ունենում: Բայց, միևնույն է, պետք է դա անես»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Պատասխան խաղը տեղի կունենա Լոնդոնում, մարտի 15-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս