Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը կմասնակցե՞ն ճակատի հրավիրած հանրահավաքին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժիրայր Սէֆիլյանի կոչով ձեւավորված Հայաստանի փրկության ճակատը շաբաթ օրը Ազատության հրապարակում հանրահավաք է նախաձեռնել, որն ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու գործընթացի եւ, ընդհանրապես՝ իշխանության դեմ։

Չի բացառվում, որ զանգվածային ակցիաների շարք սկսեն, նստացույցեր, բողոքի երթեր։ Ճակատը բանակցում է ընդդիմադիր այլ ուժերի հետ՝ առաջարկելով միասնական ճակատ ձեւավորել։

Առաջարկ է եղել Րաֆֆի Հովհաննիսյանին, Նիկոլ Փաշինյանին եւ այլոց։ Երեկվա դրությամբ, ինչպես Պետրոս Մակեյանը տեղեկացրեց, դեռ պատասխաններ չեն ստացել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս