«ՈւՆՈ ՇՈւԶ» խանութների ցանցում մեկանգամյա օգտագործման կոշիկնե՞ր են վաճառում. ահազանգ. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» խմբագրությունը շարունակում է ահազանգեր ստանալ մեր քաղաքացիներից այն մասին, որ «Ունո շուզ» խանութների ցանցում վաճառվում են անորակ կոշիկներ։

«Մեր խմբագրություն ահազանգած քաղաքացիներից մեկը նշել էր, որ նույնիսկ դիմել է սպառողների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, սակայն Երեւանում օրեցօր տարածվող այս ցանցի խանութների հանդեպ ոչ մի վերահսկողություն չի իրականացվում։ Նախօրեին ահազանգած Կարինե Պետրոսյանը նույնպես դժգոհում էր «Ունո» խանութից։

Նա «ՉԻ» հետ զրույցում պատմեց, որ մարտի 3-ին, Գարեգին Նժդեհի հրապարակի վրա գտնվող «Ունո»-ից գնել է 2 զույգ կոշիկ, տուն տանելով պարզել, որ կոշիկները բավականին վնասված են։ Հաջորդ օրը տարել է հետ տալու, սակայն այստեղ ասել են, որ կոշիկները հագած են։ «Նույնիսկ, եթե անգամ կոշիկը հագել են, ապա ստացվում է, որ խանութի կոշիկները պիտանի են միայն մի քանի ժամվա համա՞ր։ Իսկ խանութում սպասարկման որակի մասին խոսելն էլ ավելորդ է։

Մենեջերը հայտարարեց, որ կոշիկները հետ չի վերցնի, բայց եթե կտրոնով մոտենանք, կարող են ուղարկել իրենց արհեստանոցում վերանորոգելու։ Փաստորեն այս խանութի սեփականատերերը այնքան անորակ կոշիկներ են ներկրում, որ վերադարձրածները վերանորոգելու համար արհեստանոց էլ են բացել։ Ու արդյունքում ստացվում է, որ սպառողը պետք է վճարի մեկանգամյա օգտագործման կոշիկների համար, սակայն ոչ մեկը սրա համար պատասխանատվություն չկրի՞»,- իր խոսքը եզրափակեց դժգոհող քաղաքացին»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս