Բլոգեր շունը թանկարժեք հանդերձներով ցնցել է լուսանկարիչներին
Փարիզում կազմակերպված նորաձեւության շաբաթի ժամանակ լուսանկարել են նորաձեւ հանգնված շանը: Այդ մասին հայտնել է Metro-ն: Լոլա Սանշայն անունով յորքշիրյան թերիերը հագել էր թրենչ վերարկու, գլխին՝ Hermes գլխարկ եւ «կրում էր» Valentino պայուսակ: Լոլան իր բլոգն ունի Instagram-ում, որտեղ պատմվում էտիրուհու՝ Քերոն Սլիմակի հետ աշխարհում նրա կատարած ճանապարհորդությունների մասին:
Յորք-շանը Միլանի եւ Փարիզի փողոցներում հաճախ են տեսնում դիզայներական կաշվե կիսավերարկուներով, գլխարկներով եւ արեւային ակնոցներով, որոնք պատրաստվում են պատվերով:
«Եթե դուք կարծում եք, թե ես սովորական համակրելի բլոգեր եմ նորաձեւ արդուզարդով, ապա ես ձեզ կպատմեմ այլ բաների մասին, որոնք ինձ երջանիկ են դարձնում եւ իմաստավորում իմ կյանքը: Ես սիրում եմ երեխաներին, բարեգործությունն ու շամպայնը»,-ասված է Instagram-ում Սանշայնի բլոգում: