«Դժվար է կատարյալ լինել, հատկապես, երբ դու չորս երեխայի հայր ես, ամուսին և թենիսիստ». Ռոջեր Ֆեդերեր
Աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում փնտրել մոտիվացիա և զարգացնել այն:
«Դժվար է կատարյալ լինել, հատկապես, երբ դու չորս երեխայի հայր ես, ամուսին և թենիսիստ: Սա ամենօրյա պայքար է, որտեղ կարևոր են համբերությունը և տոկունությունը: Ես փորձում եմ լավագույնը լինել, շատ սխալներ եմ թույլ տալիս և սովորում եմ դրանցից: Ոչ ոք կատարյալ չէ: Ուրախ եմ, որ իմ աշխատանքն արդյունք է տալիս: Իմ դրական տրամադրվածությունը, խաղի հանդեպ սերը և ազնվությունը օգնել են դժվարին ժամանակներում: Ես թիմի հետ պլան ունեի: Մենք շատ էինք աշխատում և հավատում էինք, որ հաղթելու ենք «Մեծ սաղավարտը»: Այժմ կարող ենք հպարտանալ ինքներս մեզանով»,- 36-ամյա շվեյցարացու խոսքերն է մեջբրերում World USA-ը:
Հունվարին Ֆեդերերն Ավստրալիայի բաց առաջնությունում նվաճեց վեցերորդ տիտղոսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը