
Պահոց կերակուր. «ծույլ» խնձորով շտրուդել

Բաղադրիչներ
1. Լավաշ – 3 հատ
2. Խնձոր – 5 հատ
3. Չամիչ – 100 գ
4. Շաքարավազ – 100 գ
5. Բուսայուղ – 50-100 մլ
Պատրաստման եղանակը
1. Նախ լվանալ չամիչը, վրան եռացրած ջուր լցնել և թողնել մոտ 10-15 րոպե, ինչից հետո թափել ջուրը:
2. Խնձորները մաքրել և քերել խոշոր քերիչով:
3. Խառնել քերած խնձորը չամիչի հետ:
4. Լավաշը կիսել երկու մասի: Վրան բուսայուղ քսել և շաղ տալ մոտ 1 ճ/գ շաքարավազ:
5. Ամբողջ տարածքով տարածել խնձորային միջուկը և փաթաթել ռուլետի նման:
6. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Ռուլետ-շտրուդելները շարել տապակին, վրան բուսայուղ քսել և մի փոքր շաքարավազ շաղ տալ:
7. Թխել շտրուդելները ջեռոցում մոտ 20 րոպե, որից հետո մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը