Բաժիններ՝

Հավերժ սեր. կենդանակերպի 3 նշան, ովքեր կսիրեն ամբողջ կյանքում

Կենդանակերպի այս երեք նշանները սիրում են ամբողջ կյանքում, նրանք հաղթահարում են բազմաթիվ խոչընդոտներ, հոգ են տանում հարաբերությունների մասին և չեն դավաճանում:

Խեցգետին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զգացմունքներով են ապրում: Նույնիսկ կարճ, Խեցգետնի համար ոչինչ չնշանակող սիրավեպն անհետևանք չի մնում: Նա խնամքով պահում է թե լավ, թե վատ հիշողությունները: Խեցգետնի զգացմունքները «թաքնված» են նրա հոգու խորքում, և նույնիսկ ամենամտերիմները չգիտեն՝ ինչ կրակ է թաքնված արտաքինից հանգիստ ու ժպտերես Խեցգետնի դիմակի տակ:

Երբ Խեցգետինը հասկանում է, որ իր սիրտն ազատ չէ, նա ավելի է փակվում իր ներսում, ամաչկոտ դառնում, նրա համար երբեմն նույնիսկ դժվար է խոսել սիրելիի հետ: Սա, իհարկե, միայն սկզբնական շրջանում: Խեցգետինն աստիճանաբար անկեղծանում է, դառնում ռոմանտիկ: Հանուն սիրելիի՝ Խեցգետինները պատրաստ են նույնիսկ սարեր շուռ տալ: Նրանք պատրաստ են օր ու գիշեր աշխատել, միայն թե զուգընկերն ունենա ամենը, ինչի մասին երազել է: Նա կօգնի զուգընկերոջը, կզիջի կոնֆլիկտների դեպքում:

Խեցգետիններն իսկապես կարողանում են սիրել և չեն կարողանում հասկանալ դավաճանությունը: Տարիների ընթացքում Խեցգետինների սերն ավելի է ամրապնդվում. նույնիսկ ծեր տարիքում նրանք վստահ են, որ աշխարհում չկա զուգընկերոջից ավելի գեղեցիկը:

Կարդացեք նաև

Կույս: Կույսերը սառն են, հաճախ՝ հանելուկային: Հեշտ չէ գրավել նրանց սիրտը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք հենց այնպես հարաբերություններ չեն կառուցում: Նրանց զգացմունքները միանգամից չեն ծնվում, դրանք աստիճանաբար ամրապնդվում են: Եվ այն պահին, երբ Կույսերը հասկանում են, որ սիրում են, նրանց համար աշխարհը սահմանափակվում է մի մարդով:

Սկզբնական շրջանում Կույսերը կարող են դա ցույց չտալ, բավական զուսպ լինել, նույնիսկ վանել մարդկանց: Բայց դա անում են ենթագիտակցաբար՝ վախենալով զգացմունքից: Նրանք հասկանում են, որ խորտակվում են, բայց փրկվելու հնարավորություն չեն տեսնում: Կույսերը միշտ նվիրված են, ներում են սխալները, չեն դավաճանում և աջակցում են ամենադժվար պահերին:

Առյուծ: Առաջին հայացքից՝ ոչ ոք չի կարող մտածել, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ունակ են այդպես սիրել: Այո՛, նրանք կարողանում են սրտեր գրավել, ոչինչ չնշանակող ինտրիգներ հյուսել, բավարարել ինքնագնահատականը: Միշտ ուշադրության կենտրոնում լինելով՝ ձգտում են համապատասխանել իրենց կարգավիճակին:

Բայց երբ խոսքն իսկական սիրո մասին է, միայն զուգընկերոջ հետ Առյուծը վերածվում է անկեղծ ու առատաձեռն մարդու: Առյուծը սիրելիի մի ժպիտի համար կտա ամեն բան: Սիրելիին կորցնելու դեպքում Առյուծը փակվում է իր մեջ, դառնում դաժան ու հպարտ: Նա որևէ մեկին չի պատմում իր զգացմունքների մասին, լուռ տառապում է՝ խնամքով պահելով իր համար թանկ հիշողությունները: Տարիներ են հարկավոր, որպեսզի նա կարողանա գոնե մի փոքր բացել իր հոգին այլ մարդու առաջ: Իսկ եթե զուգընկերոջ հետ հարաբերությունները լավ են, Առյուծը կանի ամեն բան, որպեսզի տարիների ընթացքում զգացմունքներն ավելի ամրանան:

Նյութը  moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս