Բաժիններ՝

«Այդ ծրագրի նկատմամբ իմ վերաբերմունքը դրական է, թե բացասական, Ձեզ չեմ ասելու». Արմեն Սարգսյանը՝ Ամուլսարի մասին

ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հարց ուղղեց թեկնածու Արմեն Սարգսյանին

Նա նշեց, որ նախորդ տարի Լոնդոնում մի խումբ պատգամավորների հետ առիթ է եղել հանդիպելու, եւ հանդիպման ժամանակ, ըստ Լենա Նազարյանի, Արմեն Սարգսյանն իբր ասել է, թե դուրս է եկել տնօրենների խորհրդի կազմից, քանի որ վտանգավոր է համարել այն ձեւը, որով ընկերությունն իրականացնում է հանքարդյունահանում:

Լ. Նազարյանը հարցրեց՝ արդյոք նման բարձր պաշտոն զբաղեցնելուց հետո Արմեն Սարգսյանը պատրաստվո՞ւմ է բարձրաձայնել Ամուլսարի ծրագրի վտանգավորության հարցի մասին:

«Կարծեմ՝ այդտեղ փոքր չհասկացվածություն ունեք, թե ինչ եմ ես ասել, քանի որ երկար տարիների դիվանագետ լինելով՝ գործընկերների ներկայությամբ իմ պատասխանը մի քիչ ավելի դիվանագիտական էր: Ես չէի կարող այդպես հստակ ասել, քանի որ նույնիսկ լինելով խորհրդատվական մարմնի անդամ՝ դու ունես պարզ, պրոֆեսիոնալ պարտականություն. այն ինչի մասին խոսվում է խորհրդի ներսում, պահել, նույնիսկ եթե դա գործադիր խորհուրդ չէ:

Ես ձեզ հաղորդել եմ իմ վերաբերմունքը, ասել եմ, որ դիմում եմ ներկայացրել խորհրդի նախագահին, որտեղ նշել եմ այդ ծրագրի նկատմամբ իմ վերաբերմունքը, իսկ դրական է դա, թե բացասական է, ես դա Ձեզ չեմ ասելու, այսօր էլ չեմ ասի, որովհետեւ դա հինգ տարի առաջվա իմ վերաբերմունքն է, իսկ այսօր այդ ընկերությունը տարբեր է»,- ասաց Արմեն Սարգսյանը՝ հաելելով, որ երկրի ժառանգության մեծ մասը հենց բնապահպանությունն է, որի խնդիրներին նա շատ լավ ծանոթ է, եւ նախագահ ընտրվելու դեպքում իր ամբողջ էությամբ կաշխատի այդ ոլորտի ուղղությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս