Բաժիններ՝

Դորտմունդի «Բորուսիան» սկսել է նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները Ռոյսի հետ

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Մարկո Ռոյսի հետ: Ինչպես հաղորդում է Bild-ը, մոտ ժամանակներս դորմտունդցիները կսկսեն բանակցությունները Մարկո Ռոյսի հետ՝ նոր պայմանագրի վերաբերյալ:

Գործող պայմանագիրը 28-ամյա գերմանացու հետ լրանում է 2019թ. հունիսի 30-ին, և դորտմունդյան ակումբը մտադիր չէ բաժանվել խաղացողից: «Վնասվածքից վերականգնվելու ժամանակ Ռոյսը չէր ուզում մտնել բանակցությունների մեջ, բայց հիմա նա վերադարձել է, և մենք կարող ենք խոսել»,- ասել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Ցորկը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարկո Ռոյսի տրանսֆերով կարող է հետաքրքրվել նաև իտալական «Միլանը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031