
««Մանչեսթեր Յունայթեդում» փողն ավելի կարևոր է, քան ֆուտբոլիստը». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Լուի Վան Գալը վստահ է, որ «կարմիր սատանաների» ղեկավարության համար առաջին տեղում փողն է: Լուի Վան գալը համեմատել է իր երկու մեծ ակումբների՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բավարիայի» առաջնայնությունները:
««Մանչեսթեր Յունայթեդը» կոմերցիոն ակումբ է, այն ընդհանրապես նման չէ «Բավարիային»: «Բավարիայի» բոսերը՝ Ռումենինգեն և Հյոնեսը, նախկին ֆուտբոլիստներ, որոնք գիտեն՝ ինչի մասին են խոսում: Նրանց համար ամենագլխավորը ֆուտբոլն է, այլ ոչ թե փողը, ինչպես «Մանչեսթեր Յունայթեդում»: Դրա համար էլ ես սիրում եմ «Բավարիան»»,- հայտարարել է Վան Գալը:
Ավելի վաղ Վան Գալը մեղադրել է Մոուրինիոյին՝ Շվայնշտայգերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, և քննադատել էր Հյոնեսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը