
Աֆղանստանում ազատել են թալիբների կողմից առևանգված 30 մարդուց իննին

Աֆղանստանի հարավում «Թալիբան» արմատական շարժման զինյալների կողմից փետրվարի 27-ին առեւանգված 30 հոգուց ինն ազատվել է: Այս մասին հաղորդել է Pajhwok գործակալությունը:
Ոստիկանության տվյալներով՝ փետրվարի 27-ի երեկոյան զինվորական համազգեստ հագած մի խումբ զինյալներ կանգնեցրել են ավտոբուսը Ղանդահարի եւ Ուրուզգանի նահանգների միջեւ ձգվող մայրուղում: Ծայրահեղականները բռնել են 30 մարդու, որնցից 19-ը ոստիկաններ են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: