«Մենք լրացուցիչ փող ենք ծախսում այնտեղ, որտեղ պրոբլեմը մենք ենք ստեղծում». Կարեն Կարապետյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ոռոգման համակարգը մաքրելու խնդրին` ընդգծելով, որ գարնան ոռոգման ջրամակատարարաման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականանցնում է ջրանցքների մաքրման ու ընթացիկ նորոգման աշխատանքներ։
Վարչապետի խոսքով` իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ աշխատանքների զգալի մասն ուղղվում է ջրանցքներ թափված կենցաղային ու այլ բնույթի աղբի մաքրմանը:
«Ստեղծվածը խոչընդոտում է ջրամատակարարաման կատարմանն ու առաջացնում լրացուցիչ ծախսեր»,- ասաց նա։
Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման ու զարգացման նախարարին, ոստիկանության պետին, բոլոր մարզպետներին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց ձեռնարկել համալիր միջոցառումներ` ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից ոռոգման ջրանցքներում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու նպատակով:
Վարչապետը Դավիթ Լոքյանին ու Ջրպետկոմի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Ազգային ժողով ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների կատարման օրենսդրական փաթեթում սահմանված կարգով ներկայացնել ոռոգման ջրանցքներում աղբ թափելու, աղտոտելու պատասխանատվության միջոցները խստացնելու վերաբերյալ լրամաշակումներ:
«Շատ պարզ խնդիր է` կանալները բերում` աղբը թափում ենք, հետո բողոքում ենք, թե ինչու ջուր չունենք։ Պարոն Լոքյան, մաքսիմալ կոշտ, մարզպետները, համայնքի ղեկավարներները, բոլորը պետք է պատասխանատվություն կրեն, մենք լրացուցիչ փող ենք ծախսում այնտեղ, որտեղ պրոբլեմը մենք ենք ստեղծում»,- ասաց Կարեն Կարապետյանը: