Բաժիններ՝

Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի շքամուտքում աղմուկ է հնչել և օգնություն են կանչել. ահազանգ ոստիկանությունում

Փետրվարի 28-ին, ժամը 4.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի շքամուտքում աղմուկ է, և օգնություն են կանչում:

Մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները, վիճաբանության կասկածանքով, նշված վայրից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Ե. Կ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 4.00-ին, Մաշտոցի պողոտայի 14 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, Ե. Կ.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Է. Թ.-ի գլխին` պատճառելով վնասվածք:

Ժամը 5.55-ին շտապօգնության խումբը նշված շենքից Է. Թ.-ին «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխել է հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս