
Միջերկրական ծով է մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի դեսնատային նավերի խումբը

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի դեսանտային նավերի խումբը փետրվարի 28-ին, անցնելով Ջիբրալթարի նեղուցը, մտել է Միջերկրական ծով, վկայում են AIS միջազգային Ավտոմատ նույնականացման համակարգի տվյալները, որը ծառայում է նավերի եւ դրանց տեղադիրքի նույնականացման համար։
Առկա տվյալներով՝ Միջերկրական ծովի ջրատարածք են մտել «Իվոձիմա» ունիվերսալ դեսանտային նավը, «Նյու Յորք» դեսնատա-ուղղաթիռային նավ-նորոգարանը, «Օուք Հիլ» դեսանտային նավ-նորոգարանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի մատակարարման «Ուիլյամ Մաքլին» նավը:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հաղորդագրության համաձայն՝ դեսանտային նավերը, որոնցում տեղաբաշխված են 2,5 հազար ծովային հետեւակայիններ, ուղեւորվում են Միջերկրական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ օպերատիվ նավատորմի պատասխանատվության գոտի, իսկ այնուհետեւ կանցեն Մերձավոր Արեւելք՝ Պարսից ծոցի գոտի, հաղորդել է «Ինտերֆաքսը»: