
Վթար տրոլեյբուսի պարկի մոտ. կա տուժած

Փետրվարի 28-ին՝ ժամը 18:51-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցում՝ տրոլեյբուսի պարկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է կայանած տրոլեյբուսին, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խումբը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Պարզվել է, որ բախվել են «Škoda Fabia» մակնիշի 35 NS 613 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Ս. Դ.) ավտոմեքենան և «Škoda» մակնիշի (վարորդ՝ Ա. Հ.) տրոլեյբուսը:
Փրկարարները «Škoda Fabia» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ս. Դ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են «Škoda Fabia» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: