
Խարբերդի ամառանոցների փողոցում դի է հայտնաբերվել

Փետրվարի 28-ին՝ ժամը 19:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 20-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մուտք են գործել տուն և ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1967 թ. ծնված Վ. Կ.-ի դին: