
Պատահար Իրանի քաղաքացու մասնակցությամբ. կա արգելափակված քաղաքացի

Մարտի 1-ին՝ ժամը 06:26-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ոնեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 135-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 05 US 242 (վարորդ՝ Գ. Հ.) և «Mercedes» մակնիշի 42 E618 10 (վարորդ՝ Ա. Հ., ԻԻՀ քաղաքացի) պետհամարանիշերով բեռնատար ավտոմեքենաները:
Փրկարարները «ԿամԱԶ« մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Վայքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան: