
Շքեղ տան դռները փակել, նեղացած հեռացել է Հայաստանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հեռացել է Հայաստանից և ընտանիքով հիմնավորվել Ավստրիայում։ Փորձում է այնտեղ բիզնես-գործունեություն ծավալել: Թեև նրա մերձավորները պնդում են, որ ժամանակ անց կվերադառնա:
Հիշեցնենք, որ Վ. Հակոբյանը նեղսրտած է հեռացել Հայաստանից, որովհետև հույս ուներ, որ ռեյտինգային կարգով մարզից պատգամավոր կընտրվի:
Ի դեպ, նա շքեղ տուն է կառուցել Հաղթանակի զբոսայգուն հարակից թանկ թաղամասում, բայց այսօր տան դռները փակ են, ոչ ոք այնտեղ չի ապրում: Հայաստանում է ապրում և աշխատում նրա հայրը՝ Քաջարանի կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով այժմ Ախթալայի կոմբինատի տնօրենն ու սեփականատերն է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: