
Երաժիշտ Էդ Շիրանի ստեղծագործություններն ամենավաճառվողն են ճանաչվել աշխարհում

Բրիտանացի հեղինակ-կատարող Էդ Շիրանի ստեղծագործություններն ամենավաճառվողն են ճանաչվել 2017 թվականին: Այդ մասին վկայում են ամենամյա այն զեկույցի տվյալները, որը հրապարակվել է Ձայնագրման միջազգային դաշնության (IFPI) կայքում։
Զեկույցի համաձայն, Շիրինի Divide ալբոմն ամենավաճառվողն է դարձել անցյալ տարի եւ «պլատինի» կարգավիճակ ստացել 36 երկրում: Առավել լայն տարածում ստացած սինգլն Է ճանաչվել երաժիշտի Shape Of You կոմպոզիցիան: IFPI-ի վարկանիշում առաջին անգամ են առաջատարներ դարձել նույն կատարողին պատկանող ալբոմն ու սինգլը, նշվում է հաղորդագրության մեջ:
«Էդը հիրավի հանդիսանում է երգերի հրաշալի հեղինակ, վոկալիստ եւ կատարող, որի պատմություններ ներկայացնելու եւ մարդկանց զգալ հարկադրելու ընդունակությունը նրան առանձնացնում է բազմությունից»,-զեկույցում մեջբերված է Մաքս Լուսադի՝ Universal Music Group ձայնագրող ընկերությունում Շիրինի սինգլների ձայնագրման պատասխանատուի խոսքը:
Երկրորդ տեղում կանադացի ռեփեր Դրեյքն է՝ More Life ալբոմով: Մեկ տարի առաջ երգիչը վարկանիշում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը:
Տասնյակում նաեւ տեղ են գտել Քենդրիկ Լամարը, Էմինեմը, Բրունո Մարսը, The Weeknd, Imagine Dragons, Linkin Park եւ The Chainsmokers խմբերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: