Բաժիններ՝

«Բարսելոնան» արդեն պայմանավորվել է Անտուան Գրիզմանի տրանսֆերի վերաբերյալ

«Բարսելոնայի» հարձակումն ավելի ու ավելի շքեղ է դառնում: Ինչպես հաղորդում է CCMA-ն, «Բարսելոնան» պայմանավորվել է «Ատլետիկոյի» հետ հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի վերաբերյալ:

Ֆրանսիացին կտեղափոխվի «Բարսելոնա» ամռանը, տրանսֆերի արժեքը կկազմի 100 մլն եվրո: Գրիզմանը «կապտանռնագույնների» մարզիչ Էռնեստո Վալվերդեի և, ընդհանրապես, կատալոնական ակումբի մեծ ֆանատն է:

Մարտի 4-ին «Բարսելոնան» և «Ատլետիկոն» կխաղան իրար հետ Իսպանիայի առաջնությունում, իսկ Գրիզմանը, հավանաբար, վերջին անգամ դուրս կգա մադրիդյան ակումբի կազմում Մեսսիի, Սուարեսի և Կոուտինիոյի դեմ: Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը Պրիմերայում անցկացրած 22 խաղերում դարձել է 11 գոլի և 7 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս