Բաժիններ՝

Հրապարակվել է մոդելների գաղտնի երեկույթի տեսանյութը

Saint Laurent ֆրանսիական նորաձեւության տունը նոր գովազդային հոլովակ է թողարկել: Այն հրապարակված է You-Tube-ում։

Ըստ հոլովակի սյուժեի, որը նկարահանել է լուսանկարիչ եւ ռեժիսոր Ժան-Պոլ Գուդը, ինը պատանի մոդելներ, որոնք ապրում են Փարիզում, միասին պառկած են հսկայական մահճակալի վրա եւ քնած են ձեւանում: Դռնից նրանց դիտում է մի տղամարդ (նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Էնտոնի Վակարելլոն):

Երբ նա հեռանում է, մոդելները հագնում են տան գարուն-ամառ հավաքածուի կարճ զգեստներն ու պարկարագիլի փետուրով զարդարված բարակ բարձրակրունկ բոտֆորտները եւ սկսում են պարել: Աղջիկներից մեկը հետեւում է, որ Վակարելոն իրենց պարելիս չբռնացնի: Նրա նշանով մոդելներն արագորեն հանում են զգեստները, վերադառնում անկողին եւ կրկին քնած են ձեւանում:

https://www.youtube.com/watch?v=xOK3wBDQ90U

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս