Բաժիններ՝

Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է. ԵԽ-ն Խոջալուի հետ կապված որևէ փաստաթուղթ չի ընդունել

Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է փաստերը. Եվրոպական խորհրդարանը Խոջալուի հետ կապված որևէ փաստաթուղթ չի ընդունել։ Ընդամենը Ադրբեջանի հետ բարեկամության ակումբի անդամ 22 պատգամավորներ ստորագրել են հայտարարություն, որում ոչ «ցեղասպանություն», ոչ էլ հայեր, կամ Հայաստան նշում չկա։

Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, թե իբր Եվրոպական խորհրդարանը «Խոջալուի իրադարձությունների» հետ կապված հայտարարություն է ընդունել:

Ավելի վաղ, Մարնեուլում ադրբեջանցիների հետ հանդիպմանը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի տրվել մասնակից երիտասարդներից մեկի սադրանքին, ով խնդրել էր նախագահին մեկ րոպե լռությամբ հարգել ադրբեջանական հերթական զավեշտի՝ «Խոջալուի իրադարձությունների զոհերի» հիշատակը:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ մեկ րոպե լռության արարողություն տեղի չի ունեցել, փոխարենը Մարգվելաշվիլին նշել է, որ հետևում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

«Վրաստանը դեմ է ԼՂ հակամարտության էսկալացմանը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728