Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 1 տասնյակից ավելի մեքենաներ, կան վիրավորներ, ժամանել են տարածքի ոստիկանապետն ու վաշտի հրամանատարը

Այսօր՝ փետրվարի 26-ին, շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթբետոնե արգելապատնեշներին, երկաթե գովազդային սյանը, մի քանիսն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարների հետևանքով կան վիրավորներ, որոնց ինքնությունը ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի հանձնարարականով ՃՈ հետաքննիչները պարզում են։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս