
Մակրոնը կմասնակցի Ելիսեյան պալատում «Պետյան և գայլը» ներկայացմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դերակատարներից մեկը կլինի Սերգեյ Պրոկոֆեւի «Պետյան եւ գայլը» երաժշտական հեքիաթում, որը ներկայացվելու է Ելիսեյան պալատում: Այդ մասին հայտնել է BFM TV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ, նախագահի մասնակցությամբ ներկայացումը կկայանա հաջորդ հինգշաբթի օրը՝ մարտի 1-ին: Մինչ այդ, փետրվարի 26-ին եւ 27-ին, պլանավորվել են երկու փորձեր, որոնց Մակրոնը նույնպես մասնակցելու է:
Նշվում է, որ երեկոյին հրավիրված Է Ֆրանսիայի առաջին տիկինը՝ Բրիժիտ Մակրոնը: Թե ինչ դեր է ներկայացման մեջ խաղալու նախագահը, առայժմ անհայտ է:
Խորհրդային կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆեւը «Պետյան եւ գայլը» դասական մանկական երաժշտական հեքիաթն ստեղծել է 1936 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: