
Նոր նշանակումներ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ղեկավարության կազմում

2018 թ. փետրվարի 21-ին կայացավ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի նիստը, որի որոշմամբ հաստատվեցին մի շարք նոր նշանակումներ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի Նախագահ է ընտրվել ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ, «Մանրածախ բիզնես» Գլոբալ բիզնես-ուղղության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վերխոշինսկին:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ նշանակվել է Իվան Տելեգինը, որը տվյալ պաշտոնը կստանձնի 2018 թ. փետրվարի 24-ից:
Իվան Տելեգինն ունի 16-ամյա փորձ ֆինանսական բնագավառում, 2011 թ.-ից՝ ՎՏԲ խմբում: 2016 թ. նշանակվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման Դեպարտամենտի Տնօրեն, Տնօրինության անդամ:
Նոր պաշտոնում նրա առջև դրված են Հայաստանի Հանրապետության տարածքում ՎՏԲ Խմբի բիզնեսի զարգացմանն ու շուկայում բանկի առաջատար դիրքերն ապահավելուն ուղղված հավակնոտ խնդիրներ: