Բաժիններ՝

Toyota-ն 2,8 մլրդ դոլար կներդնի էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների զարգացման գործում. Nikkei

Ճապոնիայի Toyota խոշորագույն ավտոկոնցեռնը 300 մլրդ իեն (2,8 մլրդ դոլար) կներդնի գիտահետազոտական կենտրոնի ստեղծման գործում, որը կզբաղվի էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների ընդգրկուն շարքի մշակմամբ:

Այդ մասին հայտնել է Nikkei թերթը: Նշվում է, որ նոր մեքենաներ մշակելիս կենտրոնը նկատի է առնելու տարբեր երկրների օրենսդրության առանձնահատկությունները: Գիտահետազոտական օբյեկտը տեղավորվելու է Այտիի պրեֆեկտուրայում, դրա տարածքում նաեւ կառուցվելու են 11 տարբեր թեստային թրեքներ: Կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի մոտավորապես 650 հեկտար: Սպասվում է, որ այն կսկսի աշխատել արդեն հաջորդ տարում, իսկ լիակատար հզորության կհասնի 2023 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728