«Աեվիտ» դեղամիջոցի օգտակարության մասին
Հաճախ դեղատներում վաճառվում են իրենց պարզությամբ ու մատչելիությամբ հանճարեղ դեղամիջոցներ, որոնք ունակ են մաշկն ավելի լավ խնամել, քան ցանկացած գեղահարդար: Այդպիսի հրաշք միջոցներից է «Աեվիտը»՝ A և E վիտամիններով պատիճները:
Մինչ մենք ընկնում ենք գեղարարական թանկարժեք միջոցների հետևից, դեղատներում դրված են իսկապես աշխատող և գերազանց արդյունք ապահովող միջոցներ: Դրանց թվին է պատկանում նաև «Աեվիտը»: Այս միջոցի մեջ ոչ մի անսովոր բան չկա. Այն պարզապես A և E վիտամինների խառնուրդ է յուղի մեջ: Քանի որ դրանք ճարպը լուծող վիտամիններ են, այլ միջավայրում օգտակար չեն կարող լինել:
Ինչո՞վ է «Աեվիտն» օգտակար մաշկի համար
Իր երիտասարդությունը և գեղեցկությունը պահպանելու համար մաշկը բոլոր վիտամինների ու միկրոէլեմենտների կարիքն ունի, սակայն հենց A և E վիտամիններն են պատասխանատու մաշկի էլաստիկության ու հարթության համար: Այս 2 վիտամիններն ամենահզոր հակաօքսիդանտներից են:
Օրինակ, պալմիտատի ռետինոլը կամ A վիտամինը
- կարգավորում է հյուսվածքների նյութափոխանակությունը
- բարձրացնում է բջջային իմունիտետը
- խթանում է էպիթելային բջիջների բազմացումը՝ դրանով իսկ երիտասարդացնելով մաշկը
- անհրաժեշտ է հյուսվածքների պաշտպանական ֆունկցիայի համար
- օգնում է մաշկի բջիջները խոնավ պահել
- ռետինոլի ներքին և արտաքին գործածությունն ունակ է բուժել մաշկի քաղցկեղի ոչ բարդ տեսակները
- կանխում է վարակների և բակտերիաների զարգացումը, մաշկը պաշտպանում է արտաքին անբարենպաստ միջավայրի ազդեցությունից
- բարելավում է արյան կապիլյար շրջանառությունը
- բարձրացնում է E վիտամինի հակաօքսիդանտային հատկությունները, որն էլ իր հերթին՝ թույլ չի տալիս ռետինոլին թթվել
Ալֆա-տոկոֆերոլի ացետատ՝ ճարպը քայքայող վիտամին
- օժտված է վառ արտահայտված հակաօքսիդանտային գործողությամբ
- կարգավորում է հյուսվածքներում փոխանակության պրոցեսները
- խթանում է միկրոցիրկուլյացիան և կարգավորում է հյուսվածքների տրոֆիկան
- խորը ներթափանցում է էպիդերմիսի շերտերի մեջ՝ խոնավեցնելով և թարմացնելով մաշկը
- ճերմակեցնում և չեզոքացնում է պիգմենտային բծերը
- երիտասարդացնում է մաշկը և խթանում նոր բջիջների ռեգեներացիան
Այս 2 բաղադրիչները շատ լավ են համագործակցում ու լրացնում միմյանց: A վիտամինն անհրաժեշտ է դեմքի մաշկի համար, իսկ E վիտամինը թույլ է տալիս, որ այն թթվի ու դրական ազդեցություն գործի: Նրանց շնորհիվ, առաջին հերթին՝
- կատարվում է մաշկը երիտասարդացնելու գործողություն
- մանր կնճիռները հարթվում են, իսկ ավելի խորերը դառնում քիչ նկատելի
- բարելավվում է մաշկի գույնը
- դեմքի մաշկն ավելի էլաստիկ ու ձիգ է դառնում, պակաս զգայուն, արագ է վերականգնվում
- նեղանում են մաշկի խորը անցքերը, բուժվում են բշտիկները
- ուժեղ վերականգնվող գործողության շնորհիվ՝ բավականին արագ անհետանում են բշտիկների թողած հետքերը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը