Գյուղատեխնիկայի առկայությունն ու սարքինությունը Հայաստանում (աղյուսակ)
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է գյուղատնտեսական տեխնիկայի առկայության և սարքինության մասին տեղեկագիրը՝ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ Տեղեկագիրը կազմված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վարչական ռեգիստրի տվյալների հիման վրա:
Ըստ այդմ, այս տարվա սկզբի դրությամբ, Հայաստանում առկա է 50 990 միավոր գյուղտեխնիկա, որից 41 060-ը (80.5%-ը) գտնվում են սարքին վիճակում, 19.5%-ը՝ անսարք։
Ամենից շատը տրակտորներն են՝ 15 413 միավոր, որոնցից սարքին են 12 085-ը (78.4%)։ Ըստ պաշտոնական տվյալների՝ առկա է նաև 15 069 բեռնատար մեքենա, որոնցից 11 518-ն են սարքին։
Սարքինության մակարդակով առաջատարը տրակտորային գութաննեն են (87%) և հավաքիչ-մամլիչները (86.3%)։ Իսկ անսարք մեքենաների կշիռը ամենամեծն է կերահավաք կոմբայնների դեպքում (26.6%)։