2017 թվականին ԴԱՀԿ-ն 26.7 մլրդ դրամ է բռնագանձել
2017 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (ԴԱՀԿ)՝ դատական ակտերի հիման վրա ստացվել է 1 545 810 կատարողական վարույթ։
Գույքային և ոչ գույքային կատարողական բոլոր վարույթներով բռնագանձվել (վերականգնվել է) ընդհանուր առմամբ 26 մլրդ 742.1 մլն դրամ։ 2016 թվականի համեմատ այդ թիվն աճել է 5.1 մլրդ դրամով կամ 23.4%-ով։
Այդ թվում`
պետական բյուջեի օգտին գույքային վարույթներով բռնագանձվել է 2.9 մլրդ դրամ (2016 թվականին՝ 2.6 մլրդ դրամ),
ֆիզիկական անձանց օգտին՝ 1.46 մլրդ դրամ (2016 թվականին՝ 1.8 մլրդ դրամ),
իրավաբանական անձանց օգտին՝ 16.1 մլրդ դրամ (2016 թվականին՝ 11.7 մլրդ դրամ):