Գիտնականները պատմել են մահացու վտանգավոր հիվանդության հետ մարդու հասակի կապի մասին

Երեխա ժամանակ ցածր հասակ ունեցած մարդիկ առաջացած տարիքում ենթակա են ինսուլտի մեծ ռիսկի: Այս եզրակացությանն են եկել Կոպենհագենի համալսարանի գիտնականները. նրանց աշխատության մասին գրել է Science daily-ն։

Ծագումնաբաններն ուսումնասիրել են 1930-ից մինչեւ 1989 թվականը ծնված 7-ից մինչեւ 13 տարեկան 300 հազար երեխաների առողջության վերաբերյալ տվյալները:

Վերլուծությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնց հասակը միջին ցուցանիշից պակաս է եղել 5-7 սանտիմետրով, առաջացած տարիքում 11 տոկոսով ավելի հաճախ են տառապել իշեմիկ ինսուլտով: Այդ հիվանդությունն արտահայտվում է ուղեղի արյան շրջանառության խախտմամբ, ինչը հանգեցնում է ուղեղի բջիջների մահացման:

Հետազոտողները նշում են, որ մարդու հասակը պայմանավորված է գենետիկայով, մոր եւ մանկան սննդակարգով, վարակներով ու սթրեսներով: Դրանցից մի քանիսը, կարծում են գիտնականները, ազդում են ինսուլտի առաջացման ռիսկի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս