
Երևանում վթարի ենթարկված անձանց ինքնությունը հայտնի է. մանրամասներ

Փետրվարի 17-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ թիվ 25 հասցեում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է պատին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Lada Priora» մակնիշի 81 SX 008 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է գազի հաշվիչին և ճնշման կարգավորիչին, այնուհետև բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով 1996 թ. ծնված Մ. Ս.-ը հոսպիտալացվել է, իսկ 1997 թ. ծնված Է. Օ.-ը, Ս. և Խ. Կ.-երը տեղի ուժերով տեղափոխվել՝ «Աստղիկ» ԲԿ:
Փրկարարները փակել են գլխավոր գազի կայանից դուրս եկող խողովակի փականը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի