
Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. Ժամանել են նաև մեծ թվով փրկարարներ

Փետրվարի 17-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Ժամանել են նաև մեծ թվով փրկարարներ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: