Դահուկավազքի կանանց փոխանցումավազքի օլիմպիական չեմպիոնները նորվեգներն են
23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի կանանց դահուկավազքի փոխանցումավազքում հայտնի են չեմպիոնները:
Դահուկավազքի կանանց փոխանցումավազքի 4х5 կմ տարածությունն առաջինը 51:24.3 արդյունքով հաղթահարեցին նորվեգները: Երկրորդ տեղում Շվեդիայի հավաքականն է, որը առաջին տեղին զիջել է միայն 2 վայրկյանով (51:26.3): Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ նվաճեցին «օլիմպիական մարզիկները Ռուսաստան»-ից:
Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ը` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: