Պիռլոն հրաժեշտի խաղը կանցկացնի «Միլանի» «Սան-Սիրո» մարզադաշտում
«Միլանի», «Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Անդրեա Պիռլոն մեկ անգամ ևս կխաղա «սատանաների» մարզադաշտում:
Պիռլոն նախորդ տարվա վերջում հայտարարեց կարիերայի ավարտի մասին: Հիմա լեգենդար կիսապաշտպանը մտադիր է անցկացնել իր հրաժեշտի խաղը: Միջոցառումը պլանավորված է անցկացնել մայիսի 21-ին, «Միլանի» «Սան-Սիրո» մարզադաշտում:
Մարզադաշտի ընտրությունը պատահական չէ. Անդրեան «Միլանի» լեգենդն է: Հանդես գալով «ռոսոներների» կազմում՝ նա հաղթել է Իտալիայի 2 առաջնություն, 2 Չեմպիոնների լիգա, Ակումբային աշխարհի առաջնությունը և Իտալիայի գավաթը:
Պիռլոն հանդես է եկել նաև «Բրեշիայի», «Ինտերի», «Յուվենթուսի» և «Նյու Յորք Սիթիի» կազմերում: Խաղից ստացված բոլոր միջոցները կօգտագործվեն բարեգործական նպատակներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը