Ուշադրություն. վիտամինների անբավարար քանակի մասին վկայող 7 կարևոր նշան

Սննդակարգը չհավասարակշռելու դեպքում օրգանիզմին կարող է չբավարարել վիտամինների մակարդակը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ ճիշտ սննդակարգը պետք է ներառի հետևյալ էլեմենտները.

  • ճարպ
  • հանքանյութեր
  • սպիտակուցներ
  • վիտամիններ
  • ջուր
  • ածխաջրեր:

Նշաններ, որոնք վկայում են օրգանիզմում վիտամինների անբավարար քանակի մասին

Եղունգներ: Եթե եղունգները բարակ են, թույլ, մեծ է հավանականությունը, որ օրգանիզմին չի բավարարում երկաթի մակարդակը:

Ոտքերի ջղաձգումներ: Այս խնդիրը բավական տարածված է, որը հաճախ անհանգստացնում է գիշերային ժամերին: Սա հիմնականում կալիումի անբավարար մակարդակի մասին է վկայում:

Կարդացեք նաև

Ձեռքերի ու ոտքերի թմրածություն: Շատերն են կարծում, թե սա դիաբետի նշան է, սակայն այս խնդիրը կարող է վկայել նաև B խմբի վիտամինների, ինչպես նաև ֆոլաթթվի անբավարար մակարդակի մասին:

Մաշկի բորբոքում: Փոքր ուռած հատվածները, որոնք բշտիկներ են հիշեցնում, կարող են վկայել A վիտամինի անբավարար քանակի մասին: Այս վիտամինն օգնում է հեռացնել մահացած մաշկը:

Անհանգստության զգացում, դեպրեսիա: B6, B12, C, D վիտամինների, ինչպես նաև կալցիումի, երկաթի, սելենի, քրոմի անբավարար մակարդակը կարող են տագնապի զգացում առաջացնել:

Հոգնածություն, էներգիայի անբավարար մակարդակ: Երկաթը հոգնածության պատճառներից է, խնդրի պատճառ կարող է դառնալ նաև այնպիսի վիտամինների անբավարար մակարդակը, ինչպիսիք են B1, B3, B11, B12, C, D վիտամինները:

Վատ իմունային համակարգ: Այս խնդիրը կարող է վկայել A, C, D վիտամինների, ինչպես նաև քրոմի, մագնիումի, սելենի, ցինկի անբավարար մակարդակի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս