Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից
Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ:
1. Լոգանք ընդունելուց 5 րոպե առաջ մեջքին քսեք 5 կամ 10 տոկոսանող ջրածնի պերօքսիդ, իսկ եթե մաշկը զգայուն է, 10 տոկոսանոց ծծումբ:
2. Խնձորի քացախ օգտագործեք: Մեջքը մաքրեք: Խնձորի քացախը քսեք այն հատվածին, որտեղ բշտիկներ են առաջացել: Խնձորի քացախը սպանում է բակտերիաներին, նվազեցնում կարմրածությունը: Գերադասելի է քացախը խառնել նույն հարաբերակցությամբ ջրի հետ, որից հետո միայն օգտագործել:
3. Մեջքը մաքրեք նուրբ շարժումներով: Հակառակ դեպքում մաշկը կգրգռվի:
4. Ազատ, բամբակյա հագուստ կրեք, որը մաշկին թույլ կտա շնչել և սինթետիկ հագուստի նման չի կլանի յուղն ու մաշկի մեռած հատվածները:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը