Բաժիններ՝

Բանկերում ընդհանուր ավանդների ծավալն աճել է

Հայաստանի բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2017թ. դեկտեմբերի վերջին կազմել է 1.3 տրիլիոն դրամ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017-ի նոյեմբերի համեմատ` ավանդներն աճել են շուրջ 69 միլիարդ դրամով կամ 5.4 տոկոսով, իսկ 2016-ի դեկտեմբերի համեմատ` 195. 353 միլիարդ դրամով կամ 16.9 տոկոսով:

Բանկերում ընդհանուր ավանդները կազմում են 2 տրիլիոն 624 միլիարդ 592 միլիոն դրամ, 2016-ի դեկտեմբերին այն եղել է 2 տրիլիոն 436 միլիարդ 081 միլիոն դրամ, աճը կազմում է շուրջ 8 տոկոս:

Ընդհանուր թվից 2.1 տրիլիոնը ՀՀ ռեզիտենդներից ներգրավված ավանդներն են, 518.5 միլիարդ դրամը` ոչ ռեզիդենտներից: Ռեզիդենտների կողմից ներդրված ավանդներից շուրջ 1.2 տրիլիոն դոլարը արտարժույթով են, 933 միլիարդը ՀՀ դրամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս