Բաժիններ՝

Մեքսիկայում ձերբակալել են երկրի խոշորագույն թմրակարտելի պարագլխին

Մեքսիկայի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի հզորագույն թմրակարտելներից մեկի՝ «Լոս-Սետաս»-ի ենթադրյալ պարագլխին: Այդ մասին հայտնել է Heraldo de Mexico թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Խոսե Մարիա Գիսար Վալենսիան, որը հայտնի է նաեւ որպես «Z43» եւ «Էլ Չառլի», ռազմածովային նավատորմի վարչության աշխատակիցների կողմից փետրվարի 8-ին ձերբակալվել է դաշնային ոստիկանության օժանդակությամբ:

ԱՄՆ-ից սերված Գիսար Վալենսիան մեղադրվում է Միացյալ Նահանգների տարածք կոկաինի եւ մետամֆետամինի ներկրման մեջ: Նաեւ նա ղեկավարել է թմրանյութերի տեղափոխումը Գվատեմալայից Մեքսիկա: ԶԼՄ-ների տվյալներով՝ 2014 թվականին ԱՄՆ-ի իշխանությունները 5 մլն դոլարի չափով պարգեւ են առաջարկել այն տեղեկատվության համար, որը կարող է օգնել նրան բռնելուն:

Երկրի ՆԳ նախարարության ղեկավար Ալֆոնսո Նավարետե Պրիդան իրավապահ մարմիններին շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս