
Ճապոնացին դարձել է Օլիմպիական խաղերի առաջին ութակի մասնակիցը

Ճապոնացի դահուկորդ Նորիակի Կասային դարձել է առաջին մարզիկը, որը մասնակցել է ութ Օլիմպիական խաղերի: Փհենչհանի մրցումներում միջին ցատկահարթակում մրցաշարի որակավորման փուլում նա ցույց է տվել 20-րդ արդյունքը եւ մտել եզրափակիչ: Այդ մասին հաղորդվում է մրցումների կայքում:
Կասային առաջին անգամ ելույթ էունեցել 1992 թվականի Ալբերվիլի Օլիմպիադայում եւ այդ ժամանակվանից անփոփոխ կերպով մասնակցում է ձմեռային Խաղերին: Այդ ժամանակաընթացքում մարզիկը երեք անգամ բարձրացել է պատվանդանի վրա. նրա ակտիվում կա 1994 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ, ինչպես նաեւ 2014 թվականի Սոչիի Օլիմպիադայի արծաթե ու բրոնզե մեդալներ:
45-ամյա Կասային մասնակցել է աշխարհի 13 առաջնությունների եւ նվաճել յոթ մեդալ (երկու արծաթե եւ հինգ բրոնզե): Նա այդ ցուցանիշով ռեկորդակիր է հարթակից բոլոր ցատկորդների շրջանում: Ճապոնացին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1988 թվականին: