Քրդերը բռնել են ԻՊ-ի՝ լրագրողների մահապատժի ենթարկած ջոկատի վերջին զինյալներին. NYT
Սիրիացի քրդերը բռնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջոկատի երկու վերջին զինյալներին, ջոկատ, որը հայտնի է արեւմտյան գերիների, մասնավորապես, ամերիկացի լրագրողների մահապատիժներով եւ խոշտանգումներով: Փետվարի 8-ին այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պետական պաշտոնյաների։
Թերթի տեղեկություններով՝ ձերբակալված Ալեքսանդա Քոթին եւ աշ Շաֆի Էլշեյխը մտնում Էին չորս մարդուց բաղկացած Beatles ջոկատի կազմի մեջ, որը բրիտանական երաժշտական կոլեկտիվի պատվին էր կոչվել ահաբեկիչների բրիտանական առոգանության պատճառով: Բոլոր չորսն էլ ժամանակին ապրել են Լոնդոնում: Beatles-ի պարագլուխ Մուհամեդ Էմվազին ոչնչացվել էր 2015 թվականին ավիահարվածի ընթացքում: Ջոկատի եւս մեկ անդամ՝ Էյն Դեւիսը, կալանքի տակ է Թուրքիայում:
Ջոկատին են վերագրում պատանդների կտտանքներ եւ շուրջ 27 գերիների, այդ թվում՝ ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլիի եւ Սթիվեն Սոթլոֆի, մահապատիժը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: