ԿԺԴՀ-ի անվանական ղեկավարը և Կիմ Չեն Ընի քույրը ժամանել են Հարավային Կորեա
ԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ երկրի անվանական ղեկավար Կիմ Յոն Նամի գլխավորությամբ, փետրվարի 9-ին ժամանել է Կորեայի Հանրապետություն: Ինչպես հայտնել է Վայ-թի-Էն հեռուստաալիքը, Փհենյանից ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել Հարավային Կորեայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ինչհոնի միջազգային օդանավակայանում։
22 մարդուց բաղկացած պատվիրակության կազմում է նաեւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը: Երեկոյան նրանք Փհենչհանում կհետեւեն ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Մինչ այդ հյուսիսկորեացիները կայցելեն Կորեայի Հանրապետության նախագահի անունից տրվող ընթրիքին, որին ներկա կլինեն եւս մոտավորապես քսան պետությունների առաջին դեմքերը կամ նրանց ներկայացուցիչները:
Փետրվարի 10-ին ԿԺԴՀ-ի պատվիրակները կվերադառնան Սեուլ, որտեղ կկայանա նրանց հանդիպումը Հարավային Կորեայի նախագահի հետ: Տեղական ԶԼՄ-ները չեն բացառում, որ բանակցությունների ընթացքում հյուսիսկորեական կողմը կարող է Մուն Չժե Ինին փոխանցել Կիմ Չեն Ընի ուղերձը՝ ԿԺԴՀ այցելելու հրավերով: Փետրվարի 11-ին Հյուսիսի ներկայացուցիչները կմեկնեն հայրենիք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: