Բաժիններ՝

Թիլերսոնը չինական կողմի հետ քննարկել է ԿԺԴՀ-ի վրա գործադրվող ճնշումը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամ Յան Ցզենը փետրվարի 8-ին Պետդեպարտամենտում կայացած հանդիմանը քննարկել են ԿԺԴՀ-ի վրա գործադրվող ճնշումը Փենյանի կողմից բալիստիկ հրթիռների եւ միջուկային զենքի մշակման կապակցությամբ, ինչպես նաեւ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների պահպանումը:

Այդ մասին հերթական բրիֆինգի ժամանակ հայտնել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը:

«Հանդիպման ժամանակ նրանք հաստատել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի համատեղ մտադրությունը՝ շարունակելու ճնշումը Հյուսիսային Կորեայի անօրինական միջուկային ու հրթիռային ծրագրերի վրա»,- ասել է նա: Բացի այդ, դիվանագետները արածարծել են «երկկողմ տնտեսական հարաբերությունների» թեման, որոնք, ինչպես նշում են Վաշինգտոնում, պետք է փոխշահավետ լինեն, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս