Ավոկադոյի օգտակարության մասին

Ավոկադոն միրգ է, այլ ոչ՝ բանջարեղեն, ինչպես պնդում են շատերը: Նրա պտղի առանձնահատկությունն այն է, որ նրանք կարող են հասունանալ անգամ ծառից քաղելուց հետո: Ավոկադոյի փափուկ և շատ հյութեղ պտուղը ողջ աշխարհում գնահատվում է իր օգտակար հատկությունների շնորհիվ:

Այն նպաստում է նիհարելուն և քայքայում է արյան մեջ ավելորդ խոլեստերինը: Այդ էկզոտիկ պտուղը լավացնում է հիշողությունը և նվազեցնում է սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը: Սակայն այն հատկապես օգտակար է կանանց համար:

Ըստ երևույթին, ավոկադոյի նմանությունը կանացի արգանդի հետ պատահական չէ: Այն կանանց օգնում է պահպանել իրենց վերարտադրողական հատկությունները և նվազեցնում է արգանդի վզիկի դիսպլազիայի ռիսկը:

Կարդացեք նաև

Ավոկադոն կանանց համար շատ օգտակար է նաև հղիության շրջանում: Նրա պտուղներում մեծ քանակությամբ պարունակվող ֆոլաթթուն կամ B9 վիտամինը պատասխանատու է կենդանի հյուսվածքների աճի համար: Այդ պատճառով էլ այն պարզապես անհրաժեշտ է էմբրիոնի ձևավորման ժամանակ զարգացման ի ծնե արատները կանխելու համար:

Ավոկադոն իր մեջ պարունակվող գերհագեցած ճարպաթթուների շնորհիվ լավացնում է հիշողությունն ու կենտրոնացումը, նրա մեջ եղած կալիումը նպաստում է սրտի ճիշտ աշխատանքին, կարգավորում է օրգանիզմում աղի ու ջրի փոխանակությունը և բարձրացնում է սթրեսի նկատմամբ դիմադրողականությունը:

Ավոկադոյի մեջ եղած օլեինաթթուն քայքայում է արյան մեջ խոլեստերինի ավելցուկը և կանխում է անոթների խցանումը, պղինձը խոչընդոտում է սակավարյունությանը, իսկ B2 վիտամինը մասնակցում է արյան կարմիր մարմինների ձևավորմանը:

Աղցանի մեջ ավելացված ավոկադոն կօգնի մրգերից ու բանջարեղենից կարոտինոիդների յուրացմանը, ինչն անհրաժեշտ է ոսկորների, ատամի էմալի և մազերի ամրացման համար: Այդպիսին է նաև ավոկադոյի կազմում եղած ֆոսֆորի գործողությունը:

Դեռ հնագույն ժամանակներից հայտնի է, որ ավոկադոն հիանալի աֆրոդիզիակ է, որը լավացնում է տղամարդկանց պոտենցիայի մակարդակն ու ուժեղացնում է կանանց մոտ սեռական ցանկությունը: Կանանց համար ավոկադոյի օգտակարությունը չի սահմանափակվում միայն սննդի մեջ դրա գործածությամբ: Այս միրգը կատարյալ է մաշկը երիտասարդացնող դիմակներ ստեղծելու համար:

Գաղտնիքը A վիտամինով նրա հագեցածության մեջ է, որն օրգանիզմին օգնում է ստեղծել նոր բջիջներ և երկար պահպանել մաշկի երիտասարդությունը: Կարելի է վստահորեն ասել, որ ավոկադոն հատուկ ստեղծված է կանանց գեղեցկություն նվիրելու համար: Եվ այսպես՝

  • Ավոկադոյի յուղը խոնավեցնում է մաշկը և պաշտպանում է չորացումից:
  • Բարձրացնում է տեղային իմունիտետի մակարդակը, մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից և վնասակար այլ գործոններից:
  • Խթանում է մաշկի արյան շրջանառությունը և այն հագեցնում թթվածնով:
  • Կանխում է հղիության և դաշտանադադարի ժամանակ պիգմենտային բծերի առաջացումը:
  • Սնուցում է գլխամաշկը, չեզոքացնում է մազերի ծայրերի կոտրատվածությունը:

Չնայած իր բարձր կալորիականությանը և ճարպերի պարունակությանը՝ ավոկադոն համարվում է դիետիկ սննդամթերք: Ավոկադոյի մեջ պարունակվող ճարպը քիչ հագեցած է, իսկ այդպիսի ճարպերը նպաստում են նիհարելուն, քանի որ նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը և արագացնում են նյութափոխանակությունը:

Ավոկադոն պարունակում է նաև բնական L-կարնիտին ամինաթթուն, որը նպաստում է ճարպերի այրմանը և բարձրացնում է օրգանիզմում նյութափոխանակության ինտենսիվությունը:

Կանացի օրգանիզմի համար ավոկադոյի օգտակարությունը վիճարկելի չէ: Կանայք այն սիրում են այն բանի համար, որ լավացնում է մազերի, եղունգների և մաշկի վիճակը, հարմար է ինքնուրույն մաշկն առողջացնող  դիմակներ պատրաստելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Տեսանյութեր

Լրահոս